ԲՐԻՆՁԸ ԿԹԱՆԿԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավարեւելյան Ասիայում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով կրճատվել է բրնձի մատակարարման ծավալը, արդյունքում բրնձի գինը կարող է բարձրանալ 19%-ով»,-հայտնում է Bloomberg-ը: Թաիլանդի բրնձի գինը 630 դոլարից կարող է հասնել 750-ի ` մեկ տոննայի դիմաց: Հնդկական բրնձի գինը ներկայիս 480-ի փոխարեն կկազմի 500: Փորձագետների կարծիքով` 300 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով  խիստ տուժել են Թաիլանդի ենթակառուցվածքները: Բրնձի մատակարարումը կկրճատվի 3.5 մլն տոննայով, իսկ գնաճը կարող է լուրջ ազդեցություն թողնել համաշխարհային սննդամթերքի գների վրա:




Լրահոս