Գրոզնի-Մոսկվա չվերթի ուղևորատար Boeing-ը, որը տագնապի ազդանշան է միացրել թռիչքի ժամանակ, ապահով վերադարձել է մեկնման օդանավակայան։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է ավիացիոն ծառայությունների աղբյուրը։
«Գրոզնի-Մոսկվա ինքնաթիռը վերադարձել է մեկնման օդանավակայան և անվտանգ վայրէջք կատարել»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռը Կասպից ծովի վրա ահազանգ է տվել թռիչքից կես ժամ անց։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են UTair ավիաընկերության մամուլի ծառայությունից, Գրոզնի-Մոսկվա չվերթն իրականացնող ուղեւորատար Boeing-ում ճնշման ցուցիչ է անջատվել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրամանատարը որոշել է թռիչքի մակարդակը իջեցնել մինչև 3000 մետր և վերադառնալ մեկնման օդանավակայան։ Տուժած ուղևորներ չկան: