Խոյ: Այսօր պետք է չափազանց ուշադիր լինեք։ Հնարավոր է, որ օրվա ընթացքում ինչ-որ մեկը որոշի խաբել ձեզ։ Թույլ մի տվեք նման մարդկանց ձեր կողքին գտնվել։
Ցուլ: Այսօր ձեր մտքերում միայն երեխաներ կլինեն։ Հնարավոր է, որ ամբողջ օրը հենց նրանց հետ անցկացնեք։ Այսօր փորձեք լիցքաթափվել ու վայելել փոքրիկների ներկայությունը։
Երկվորյակ: Այսօր պետք է զգուշավոր լինեք, քանի որ օրվա ընթացքում ձեզ վտանգ կսպառնա։ Փորձեք խուսափել վեճերից, նախընտրելի է տանը մնալ։ Հնարավոր է, որ լուրջ խնդիրներ ունենաք։
Խեցգետին: Այսօր մեծ բացահայտում կանեք, որը կփոխի ձեր հետագա բոլոր ծրագրերը։ Հնարավոր է, որ փոքրիկ գումարային շահում ունենաք։ Օրվա ընթացքում կկարողանաք լավ ժամանակ անցկացնել ու լիցքաթափվել։
Առյուծ։ Այսօր ինչ-որ իրադարձություն կպատահի, որը պետք է անպայման գաղտնի մնա։ Հնարավոր է, որ այդ մասին խոսելու դեպքում վտանգի ենթարկեք ձեր սիրելիներից մեկին կամ էլ ցավ պատճառեք նրան։ Այսօր փորձեք ավելորդ անգամ չխոսել։
Կույս: Այսօր կկարողանաք զարմացնել ձեր հարազատներին։ Հնարավոր է, որ այնպիսի ձեռքբերում ունենաք, ինչը ձեզնից ոչ ոք չէր սպասում։ Այսօր կկարողանաք ինքնահաստատվել ու էլ ավելի ինքնավստահ դառնալ։
Կշեռք: Այսօր պետք չէ շտապել որոշում կայացնելիս։ Որքան հնարավոր է կշռադատված ու հանգիստ եղեք։ Կարևոր որոշումների հարցում խորհրդակցեք ավելի իմաստուն ու փորձառու մարդկանց հետ։
Կարիճ: Այսօր կհասկանաք, որ շփվելիս հեռավորությունն էլ ավելի հետաքրքիր է դարձնում ձեր կյանքը։ Դուք չեք կտրվում սիրելիներից, սակայն ձեզ ազատ ու անկախ եք զգում։ Փորձեք չչարաշահել դա, քանի որ կարող եք վատ դրության մեջ հայտնվել։
Աղեղնավոր: Այսօր փորձեք ամեն կերպ ձեր զգացմունքները կառավարել։ Հնարավոր է, որ չափազանց լարված իրավիճակում հայտնվեք, որից դուրս գալու համար միայն սառը դատողություն է պետք։ Այսօր մի կողմ դրեք բոլոր զգացմունքներն ու սկսեք կարգավորել ձեր կյանքը։
Այծեղջյուր: Այսօր հագեցած օր կլինի, սակայն այն ձեզ ամենևին էլ դուր չի գա։ Օրվա ընթացքում կցանկանաք հանգստանալ և ուժ հավաքել, սակայն ընկերներն ամեն պահի կփորձեն խանգարել ձեզ։ Այսօր հաշվի մի առեք, թե ինչ են ցանկանում շրջապատի մարդիկ և արեք այն, ինչ ձեզ է անհրաժեշտ։
Ջրհոս: Այսօր ուշադրության կենտրոնում կլինեք և դա կգրավի ձեզ։ Փորձեք չափը չանցնել ու չգերագնահատել սեփական հնարավորությունները։ Օրվա ընթացքում ավելի լավ է համեստ լինել ու փորձել ավելորդ անգամ չառանձնանալ։
Ձկներ։ Այսօր հետաքրքիր, սակայն բարդ օր է սպասվում։ Օրվա ընթացքում մի քանի բացահայտում կանեք, որոնք կփոխեն ձեր տրամադրությունը։ Այսօր փորձեք ավելի ազատ լինել ու չվախենալ մարդկանց հետ շփումից։