«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց կողմից կրելու դեպքում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կկատարվի, ըստ որի՝ զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու դեպքում կնշանակվի տուգանք՝ 100 հազար դրամի չափով: Ի դեպ, նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ վարչական տույժ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 հազար դրամի չափով:
Այսպիսով, օրենքը գուցե ընդունվի, իսկ ո՞վ կամ ովքե՞ր պետք է վերահսկեն այն: Օրինակ՝ փողոցում հանդիպած զինվորական հագուստով շուռնուխցուն ո՞վ, ի՞նչ խղճով պետք է տուգանի, եթե մարդը ապրում է մի գյուղում, որը կիսով չափ զավթված է ադրբեջանցիների կողմից:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում