ՔՈՉՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱՀԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Reuters-ը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի Էսսեքս դքսությունում ոստիկանությունն այսօր սկսել է տեղահանել Դեյլ Ֆարմ թաղամասում անօրինական կերպով բնակվող իռլանդացի քոչվորներին: Ոստիկանության աշխատակիցները սկսել են քանդել ցածրահարկ աղյուսե տների պատերը: Շենքերի որոշ բնակիչներ խոստացել են մինչեւ վերջ դիմադրել: Էսսեքսի ոստիկանությունը տեղեկացրել է, որ դիմադրողներից երկուսի դեմ ստիպված են եղել էլեկտրաշոկ գործադրել: Մեկ մարդ ձերբակալվել է: Դեյլ Ֆարմում ընդհանուր առմամբ ապրում է շուրջ 1000 քոչվոր:




Լրահոս