ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրերով, ամիսներով հերթեր են». վարորդները՝ գազաբալոնների վկայագրման նոր գործընթացի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ երկու օրից՝ օգոստոսի մեկից, գազալցակայանները կհրաժարվեն սպասարկել այն ավտոմեքենաները, որոնք գազաբալոնների վկայագիր չեն ունենա կամ էլ դա ձեռք բերելու համար կայաններում հերթագրված չեն լինի: Բալոնների վկայագրման գործընթացին տեսչական մարմինն օրերս շահագործվելիք էլեկտրոնային շտեմարանի միջոցով կհետևի:

Խորամանկող կամ նոր օրենքի հետ այդպես էլ չհաշտվող վարորդներ, իհարկե, կլինեն: Գազաբալոնների վկայագրման գործընթացի վերաբերյալ վարորդների կարծիքը միանշանակ չէ. մի մասը դա հավելյալ գլխացավանք, մյուս մասն անհրաժեշտ միջոցառում է համարում: Մարդկանց հիմնական դժգոհությունը հերթերին է վերաբերում:

ArmLur.am-ը փորձել է պարզել, թե վարորդներն ինչպե՞ս են մեկնաբանում բալոնների փորձաքննության ու վկայագրման պարտադիր գործընթացը:

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան, Սյունէ Համբարձումյան




Լրահոս