ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ծրագրեր ունի ընդդիմությունն օգոստոսին, և ինչ է սպասվում աշնանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոս ամսվա ընթացքում «Դիմադրություն» շարժումը հանրահավաքներ չի անցկացնի: Այդ ամիս նրանք կշարունակեն մարզային այցելությունները, հանդիպումներ կունենան բնակիչների հետ: Արդեն սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ, «Դիմադրություն» շարժումը համահայաստանյան հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում։ Երեկ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ընդ որում, նույն օրը հանրահավաքներ եւ միջոցառումներ տեղի կունենան նաեւ Արցախում։ Սիևնույն ժամանակ Իշխան Սաղաթելյանը նշեց, թե անհրաժեշտության դեպքում կարող են շտապ հավաքներ անցկացնել, քանի որ հետևում են իրադարձությունների ընթացքին: Հավելենք, որ երեկվա հանրահավաքը հրավիրվել էր մեկ շաբաթ ընդմիջումից հետո, տեղի ունեցավ երթ, ինչպես նաեւ եղան ելույթներ:

Երեկ Իշխան Սաղաթելյանը կրկնեց նաեւ նախկինում ասված իր խոսքերը. եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է իր այն օրակարգով, որը «ձևավորել է ժողովուրդը հրապարակում»: Նա սուտ որակեց լուրերը, թե իրենց պատգամավորները պատրաստվում են աշնանը վերադառնալ Ազգային ժողով՝ ասելով, թե մանդատներից զրկելու հարցով իրենց չեն վախեցնի:

Հավելենք, սակայն, որ իշխանությունն այդպես էլ ընդդիմադիրներին պատգամավորական մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս