ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առևտրի կետերում անժամկետ զեղչեր հայտարարելը կարգելվի. նոր կանոնները՝ վաղվանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտը կարգավորող «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները: Այսինքն, մանրածախ առևտրի կետերում անժամկետ զեղչեր հայտարարելը հուլիսի 31-ից անթույլատրելի կլինի։

Բանն այն է, որ այսօր խանութներից շատերը գրեթե հավերժ զեղչերի մասին հայտարարություններ են տալիս։ Այդ պատճառով, անհնար է հասկանալ` որտեղ է ավարտվում զեղչն ու սկսվում սովորական գինը։ Դրա համար զեղչեր թույլատրելի կլինի հայտարարել ոչ ավելի, քան երեք ամսով, իսկ նույն ապրանքի համար նոր զեղչ` ոչ շուտ, քան մեկ ամիս անց։ Որպեսզի սպառողը կարողանա հասկանալ` որքան է կազմում զեղչը, խանութը պետք է նշի սկզբնական արժեքը, ընդ որում նախորդ ամբողջ մեկ ամսվա համար։  Բացի այդ, մանրածախ առևտրի կետերում անհրաժեշտ կլինի նշել, թե որ ապրանքների վրա է գործում զեղչն ու ինչ պայմաններով։

Եվ վերջապես, պահանջներ կսահմանվեն գովազդների և հայտարարությունների տեքստերի վերաբերյալ։ Տառատեսակները չպետք է տարբերվեն չափերով ավելի քան երկու անգամ։ Այդպիսով` անթույլատրելի կլինի գրել «50% զեղչ» խոշոր տառերով, իսկ կողքին անտեսանելի տառատեսակով նշել վերապահումներն ու սահմանափակումները։

Տնտեսվարողների կողմից խախտումները կարող են հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, իսկ դրա համար նախատեսված է մինչև նախորդ տարվա հասույթի 5 տոկոսի չափով տուգանք

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս