Ջո Բայդենը մտադիր է առաջադրվել նախագահի 2024 թ. ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջադրվել նաև նախագահի՝ 2024 թ.-ին կայանալիք ընտրություններում: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը:

Խոսնակը չի մեկնաբանել «Նյու Յորք Թայմս»-ի, ինչպես նաև՝ ամերիկյան այլ լրատվամիջոցների հարցումների՝ լրագրողի կողմից մեջբերված արդյունքները, որոնց համաձայն՝ նախագահ Ջո Բայդենի վարկանիշն ընկել է, և դեմոկրատներից շատերը չեն ցանկանում, որ նա առաջադրվի հաջորդ ընտրություններում:




Լրահոս