Ընտանեկան բռնության մեջ մեղադրվող իրանցին հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 30-ին, ժամը 01.20-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 36-ամյա Ալի Մ.-ն, որը 2020 թ. մարտի 3-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգրքի 621-րդ հոդվածի (Ընտանեկան բռնությունը) մեղադրանքով: Այս մասին հայտմում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս