Շախմատի կանանց ընտրանին զիջեց Էստոնիային. Օլիմպիադա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շախմատի կանանց հավաքականն առաջին պարտությունը կրեց Համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը մրցեց Էստոնիայի թիմի հետ: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Միայն Էլինա Դանիելյանը պարտություն կրեց: Հայաստան-Էստոնիա`1,5-2,5:

Մեկնարկային երկու տուրերում կանանց ընտրանին առավելության էր հասել Բոտսվանայի և Նորվեգիայի թիմերի նկատմամբ:

Կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:




Լրահոս