Ես հետեւում եմ պաշտոնական լրահոսին եւ փորձում ճշտումներ կատարել: Քիչ առաջ էլ փորձեցի ճշտել եւ տեղեկացա, որ մեծ լարվածությունը կա, բայց որպես այդպիսին մարտական եւ ռազմական գործողություններ չկան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Կայուն- լարվածությունը պահպանվում է, հայտնում են ՍՀ ՊՆ-ից։
Ինչպես հաղորդել էինք, Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար:
Լիդա Եղիազարյան