ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում, իրավիճակը կայուն լարված է. նոր մանրամասներ Արցախից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ կայուն-լարվածությունը պահպանվում է:

«Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար», – ասված է հաղորդագրությունում:

Արցախի պաշտպանության բանակը երեկ երեկոյան հաղորդեց, որ առավոտից Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։

Նախարարության այսօրվա տեղեկություններով՝ Ալբերտ Բախշիյանի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։




Լրահոս