ՏԵՍԱՆՅՈՒԹ. 34-ամյա քաղաքացին մտել էր Ջիվանու փողոցի տներից մեկը, ծեծել տանտիրուհուն, հափշտակել ոսկյա մատանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի լույս 4-ի գիշերը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ավազակային հարձակում էր եղել: Ժամը 4-ի սահմաններում անհայտ անձը պատուհանով մտել էր Ջիվանու փողոցի տներից մեկը, ծեծել տանտիրուհուն, հափշտակել ոսկյա մատանին, կես միլիոն դրամ, բջջային հեռախոսն ու փախել:

Տուժողը ոստիկանություն էր դիմել դեպքից մոտ 12 ժամ անց:
Ջիվանու փողոց մեկնած քրեական հետախույզները անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և օպերատիվ տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ ավազակությունը հնարավոր է կատարած լինի Արարատի մարզի Նորակերտ գյուղի 34-ամյա մի բնակիչ:
Հուլիս 31-ի երեկոյան Մալաթիայի համայնքային ոստիկանները նրան հայտնաբերեցին, ձերբակալեցին ու ներկայացրին տարածքային քննչական մարմնին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:




Լրահոս