ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 100-ից 200 հազար տուգանք՝ հանրային վայրերում ելույթների իրականացման կարգը խախտելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային վայրերում կամ բացօթյա տարածքներում ստեղծագործական ելույթների իրականացման կարգը խախտելու համար կազմակերպչի նկատմամբ տուգանք կնշանակվի: Խոսքը՝ 100 հազար դրամից 200 հազար դրամ գումարի մասին է: Իսկ եթե նույն արարքը տուգանվելուց հետո մեկ տարվա ընթացքում կատարվի, ապա կազմակերպչի նկատմամբ կնշանակվի 500.000-800.000 դրամի չափով տուգանք: Բացի այս, կբռնագրավվի խախտողի երաժշտական գործիքը:

Նշենք, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը որոշել է, որ անհատի կողմից հանրային վայրերում կամ բացօթյա տարածքներում իրականացվող ստեղծագործական գործունեությունը լուրջ անհարմարություններ է պատճառում քաղաքացիներին:

Ըստ ՏԿԵՆ-ի՝ ցանկացած ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որևէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին և զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաև խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը:

Ի դեպ, ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով հանրային վայրերում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները վերապահվել է Երևան քաղաքի ավագանուն:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս