Արցախում խաղարար առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախի Հանրապետության տարածք: Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նա Արցախ էր մեկնում՝ մասնակցելու թոռնիկի մկրտության արարողությանը:
«Ցույց տալով նրան իրենց հրամանատարի հրամանը ուղեկցող լուսանկարի հետ միասին՝ անցակետում գտնվող զինվորները մերժման որեւէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չբերեցին, բայց հաստատեցին, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երեւանի «ամենավերեւից»»,- իր տարածած հաղորդագրության մեջ ասել է Հովհաննիսյանը:
«Հարցը ռուսական զորքերի տիրույթում է, նրանցից ճշտե՛ք»,- լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ ասել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից:
«Ժառանգություն» կուսակցության նախագահի պաշտոնակատար Անդրանիկ Գրիգորյանի համոզմամբ՝ Հովհաննսիյանի մուտքն Արցախ անձամբ Նիկոլ Փաշինյանի հրամանով է արգելվել:
-Ի՞նչ է հայտնի Ձեզ այս մասին:
-Տեղեկատվական առումով ինձ այդքան էլ շատ բան հայտնի չէ, բավարարվել եւ սահմանափակվել եմ Ռաֆֆի Հովհաննիսյանի տարածած հաղորդագրությամբ, իր հետ դեռեւս չեմ խոսել եւ, կարծում եմ, դեռ ճանապարհին է: Ուղղակի տեղի ունեցածը մերօրյա իրողությունների ողբերգական առաջնապատկերին խտացված գունապատկերն է պարունակում:
-Ի՞նչ եք ցանկանում դրանով ասել:
-Երբ որ հայը իր երկրում տեղաշարժվելու սահմանափակում ունի, սա ողբերգական է:
-Ի՞նչ գնահատական կտաք քաղաքական առումով, մարդկային առումով, քանի որ Ռաֆֆի Հովհաննիսյանը գնում էր թոռնիկի մկրտությանը:
-Այո, երեխայի մկրտությունն էր տեղի ունենալու Արցախում:
-Սա ո՞ր կողմի թերացումն է:
-Ես կարծում եմ, որ Ռաֆֆին իր հաղորդագրության մեջ մի կարեւոր բառ էր չակերտավորել, որը մասնագիտական հանրույթի ուշադրությունից կարծես թե դուրս է մնում՝ «ամենավերեւի»: Դա, կարծում եմ, Նիկոլ փաշինյանի անձնական վրեժն է վերջին շրջանում Ռաֆֆիի ակտիվությանը քաղաքական:
-Այսինքն՝ չի՞ հանդուրժում, որ պահանջում է հրաժարականը, փողոց է դուրս գալիս:
-Իհարկե: Ես կարծում եմ՝ հենց այդտեղից է ծնված բանալի բառը:
-Ցանկանում եք ասել «մեսի՞ջ» է հղում, որ եթե այդպես շարունակվի, ավելին կլինի:
-Ես չեմ կարող ասել, բայց դա հեռու չէ Նիկոլ Փաշինյանից: Վերջին 2-3 տարիներին ինքը 0 հանդուրժողականություն է ցույց տվել քննադատության նկատմամբ:
-Այսօր Ռաֆֆի Հովհաննիսյաննն է, վաղը չի բացառվում, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է նման իրավիճակում հայտվել:
-Երեկ դեռ «Դաշնակցականի» երիտասարդներն էին, այսինքն՝ մարդիկ, որոնք ողնաշար ունեն, մտածում են, անհանգստանում են, այլընտրանքի փնտրտուքների մեջ են, անցանկալի են Հայաստանի Հանրապետությունում:
-Ու՞ր կարող է տանել այս ամենը:
-Ընդամենը մտորումներ են առաջ բերում: Մենք մոտենում ենք պետականության անկմանը:
-Այդքա՞ն պեսիմիստական:
-Հավատացե՛ք, որ հիմք կա դրա համար, որովհետեւ վերջին տարիներին՝ 2020թ-ից հետո, Հայաստանում դրական արձանագրում անելու որեւէ հիմքեր չկան:
-Ինչու՞ եք մտածում, որ կորցնում ենք պետականությունը:
-Պետականությունը կորցնում ենք, որովհետեւ իշխանության վերին հատվածում անկարողունակների թիմ է հայտնվել, որոնք օրվա կուրսով փորձում են օր առաջ երկարաձգել իրենց իշխանությունը, այսինքն՝ իրենք դիմագրավում են օրվա մարտահրավերներին՝ առանցքային նպատակ ունենալով սեփական իշխանության երկարաձգումը: Մնացածը դիպվածներ են՝ գուցե ոչ կաչեւոր: Այսօր Ռաֆֆին է, երեկ այլ մարդիկ էին, վաղը կարող է լինել յուրաքանչյուրս: Չկան, ինստիտուտները չեն գործում, փոխլրացնող, փոխզսպող, հակակշռող ինստիտուտներ չկան Հայաստանում:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԿՀԱՄԱՐՎԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ
Ազգային անվտանգության ծառայությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հուլիսի 13-ին հանրային քննարկման է ներկայացրել «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծի վերամշակված տարբերակը, որով առաջարկում են արդիականացնել այն: Հանրային քննարկման ժամկետը ավարտվել է, եւ ստացվել են ընդամենը երկու կողմ եւ երկու դեմ ձայներ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը բովանդակային եւ օրենսդրական տեսանկյունից ամբողջական բարեփոխման եւ կատարելագործման կարիք ունի, այն ընդունվել է 1996 թվականին, եւ դրանում առկա մի շարք իրավակարգավորումներ չեն արտահայտում ներկա իրողությունները, ինչպես նաեւ արդի միջազգային փորձը:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում են պետական գաղտիքին առնչվող հասկացությունների հետեւյալ սահմանումները՝
1) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ (գաղտնի տեղեկություններ)` ցանկացած տեղեկություն, արտադրանք կամ նյութ, որը սույն օրենքով սահմանված կարգով ստացել է համապատասխան դրոշմագիր (նշում), պաշտպանվում է պետության կողմից, եւ որի տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին,
2) պետական գաղտնիք` Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, գիտության եւ տեխնիկայի կամ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկությունները, արտադրանքը կամ նյութերն են, որոնք սույն օրենքի համաձայն պահպանվում եւ պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն` գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարեւորության», «Հույժ գաղտնի» եւ «Գաղտնի» դրոշմագրեր: Առաջարկվող նոր կարգավորումների համաձայն` Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի՝ պետական գաղտնիքին առչնվելու թույլտվությունը երաշխավորվում է համապատասխան պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո:
Ն.Հ.
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ