Ռուսաստանի քաղաքացիներին արգելվել է գրանցվել անգլերենի TOEFL քննությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ETS ընկերությունը, որն անգլերեն լեզվի թեստեր է անցկացնում TOEFL համակարգի շրջանակում, արգելել է Ռուսաստանի քաղաքացիներին գրանցվել քննությանը։

Ինչպես գրում է rbc.ru-ն, այս հանգամանքին ուշադրություն է դարձրել «Մեդիազոնա» (Ռուսաստանում ճանաչված է որպես արտասահմանյան լրատվամիջոցների գործակալ) կայքը: BBC-ի ռուսական ծառայությունն էլ գրում է, որ անհնար է գրանցվել, եթե նշում ես Ռուսաստանի քաղաքացիությունը։

«TOEFL-ի արտադրանքներին և ծառայություններին ձեր մուտքը սահմանափակված է Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի (ԱՄՆ ֆիննախի ստորաբաժանում) պահանջներին համապատասխանելու համար»,- ասվում է Ռուսաստանից օգտատերերի համար հաղորդագրությունում, որը ստացվում է նրանց անձնական հաշվում:

TOEFL-ն անգլերենի իմացության թեստ է, որն անցկացվում է անգլիախոս երկրներում սովորելու կամ աշխատելու համար: Հենց այս քննությունն են առավել հաճախ ընտրում նրանք, ովքեր նախատեսում են տեղափոխվել ԱՄՆ կամ Կանադա:




Լրահոս