Բրիտանական հայտնի թերթը գրում է , որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը խուճապ են առաջացրել Մեծ Բրիտանիայում:
Խոսքը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարության մասին են , որ շուտով Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում կսկսեն «Ցիրկոն» հիպերձայնային համակարգերի մատակարարումները:
Բրիտանացի վերլուծաբան Դուգլաս Փեյշենտը ասել է. «Այս հիպերձայնային զենքը կարող է շարժվել ձայնի արագությունից ինը անգամ արագ: Վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը «Ցիրկոն»-ի բազմաթիվ փորձնական արձակումներ է իրականացրել ռազ-մանավերից և սուզանավերից և դա տեսել են բոլորը»,- ասել է վերլուծաբանը։
Նա ընդգծել է, որ այս արագությամբ «Ցիրկոն»-ը կարող է Լոնդոն թռչել հինգ րոպեում։ Փեյշենտը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Պուտինը, երեկ նավատորմի օրվա գլխավոր շքերթի ժամանակ ելույթ ունենալով ասել է, որ Ռուսաստանի ռազ-մածովային ուժերը կկարողանան պատասխանել յուրաքանչյուրին, ով ոտնձգություն է անի Ռուսաստանի ինքնիշխանության և ազատության դեմ։