Հապալասը կարող է պաշտպանել կատարակտից, իսկ կեռասը օգնում է քնել, վստահ է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Նա «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում նշել է տարեցների և ընդհանրապես բոլորի առողջության համար ամենաօգտակար մյուս հատապտուղները։
Սոլոմատինայի խոսքով՝ հատապտուղները կարող են կանխարգելել բազմաթիվ հիվանդություններ։ Օրինակ՝ հապալասը, մոշը, լոռամիրգը և ելակը պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են օրգանիզմում օքսիդատիվ գործընթացները և հետևաբար՝ կանխում ծերացումը։
Չիչխանի օգտագործումը մեծ տարիքում կօգնի խուսափել սրտանոթային համակարգի դեգեներատիվ փոփոխություններից ու վաղ ծերացումից, ինչպես նաև կօգնի կանխարգելել քաղցկեղը, համոզված է սննդաբանը։
«Իսկ կեռասը և բալը հնարավորություն են տալիս ավելի լավ քնել, քանի որ դրանք պարունակում են բնական մելատոնին», – ավելացրել է նա:
Բացի այդ, սննդաբանն ասել է, որ ազնվամորին ևս պարունակում է ացետիլսալիցիլաթթու, որը նոսրացնում է արյունը և կանխում արյան մակարդումը, իսկ հապալասն օգնում է կանխել կատարակտը և գլաուկոման։ Նա ընդգծել է, որ բավական է օրական ընդամենը կես բաժակ հատապտուղ ուտել՝ օրգանիզմն անհրաժեշտ սննդանյութերով ապահովելու համար։ Եզրափակելով՝ Սոլոմատինան զգուշացրել է, որ եթե ստամոքս-աղիքային համակարգի հետ խնդիրներ ունեք, ապա հատապտուղ ուտելուց առաջ ավելի լավ է խորհրդակցեք մասնագետի հետ։
Թարգմանությունը՝ shantnews.am