ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կրկին նախազգուշացնող հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել է խուսափել որոշ վայրերից։

Խոսքը վերաբերում է այն վայրերին, որոնց վերաբերյալ այսօր երեկոյան Արտակարգ իրավիճակների նախարարությունը պայթուցիկ սարքերի առկայության մասին ահազանգեր էր ստացել։ Դրանք են՝ «Զվարթնոց օդանավակայան»-ը, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ Ազգային ժողովի շենքերը։

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին տեղեկացրել է, որ ներկայումս արտակարգ փրկարարական ծառայությունները հետաքննում են «Զվարթնոց» օդանավակայանի, մետրոյի բոլոր կայարանների, քաղաքապետարանի և Ազգային ժողովի վերաբերյալ պայթուցիկ սարքերի սպառնալիքները:

ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է հետևել տեղական մամուլին, խուսափել մարդաշատ վայրերից, տեղեկացնել ընկերներին և ընտանիքին իրենց անվտանգության մասին, տեղյակ լինել շրջապատող միջավայրից։




Լրահոս