Հայկական կողմը վերադարձրել է մոլորված ադրբեջանցուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքում հայ դիրքապահները հայտնաբերել են ադրբեջանցի զինծառայողի, պարզել են, որ նա մոլորվել է և խաղաղապահների միջոցով փոխանցել են Ադրբեջանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն․

«Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։

Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին»




Լրահոս