Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը’ Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են:
Իսկ Գեղարքունիքում հայ դիրքապահները հայտնաբերել են ադրբեջանցի զինծառայողի, պարզել են, որ նա մոլորվել է և խաղաղապահների միջոցով փոխանցել են Ադրբեջանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն․
«Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։
Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին»
Իր հերթին Անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել է խուսափել որոշ վայրերից։ Խոսքը վերաբերում է այն վայրերին, որոնց վերաբերյալ այսօր երեկոյան Արտակարգ իրավիճակների նախարարությունը պայթուցիկ սարքերի առկայության մասին ահազանգեր էր ստացել։ Դրանք են՝ «Զվարթնոց օդանավակայան»-ը, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ Ազգային ժողովի շենքերը։
Մանրամասները՝ տեսանյութում: