
ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Վարդենիսի բնակչուհի Կիմա Հարությունյանը, ում խոսքով՝ շուտով կլրանա երեք տարին, սակայն մինչ օրս իրավապահ մարմինները չեն բացահայտել իր որդու՝ 25-ամյա Թորգոմ Հարությունյանի սպանության գործը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 28-ի գիշերը Վարդենիս քաղաքում կրակոցներ էին հնչել. հնչել էր 18 կրակոց, որից 9-ը կպել էր 25-ամյա Թորգոմ Հարությունյանին։ Նշենք, որ 18 կրակոցից երկուսը մահացու էր եղել երիտասարդի համար, որը Վարդենիսի հոսպիտալում երկար պայքարել էր կյանքի համար, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան