ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց աշնանային կիսավերարկու կտրամադրեն, իսկ կանանց կիսաշրջազգեստի փոխարեն ըստ ցանկության կտրվի նաև տաբատը։ Պարզվում է՝ տեսչական մարմնի աշխատողներն ունեն միայն ձմեռային վերարկու եւ կառավարությունը որոշել է նրանց ապահովել աշնանային վերարկուով:
Ըստ պաշտոնական հիմնավորման՝ ձմեռային կիսավերարկուն բավականին հաստ տեսակի է և հնարավոր չէ աշնանը օգտագործել։ Բացի այդ, նրանք կիսավերարկուները կրում են ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում՝ պետական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում։ Իսկ պետական վերահսկողությունն իրականացվում է յուրաքանչյուր աշխատանքային օր, տարբեր վայրերում՝ մասնավորապես տնտեսավարող սուբյեկտներին պատկանող պահեստներում, անասնագոմերում, դաշտերում, մեքենաների բեռնախցիկներում:
Ս.Հ.