Ստամբուլի Համատեղ համակարգման կենտրոնի (ՀՎԿ) փորձագետներն ավարտել են ուկրաինական հացահատիկով առաջին բեռնանավի, որը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը հղումով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ստուգման արդյունքներով բեռնանավին թույլատրվել է անցնել Բոսֆորի նեղուցով։
«Ռազոնի» բեռնանավը, որը 27 հազար տոննա եգիպտացորեն է տեղափոխում Լիբանան, շուտով կմտնի Բոսֆոր»,- հայտնել են նախարարությունից։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Սիերա Լեոնեի դրոշ կրող նավը, որը երկուշաբթի՝ օգոստոսի 1-ի առավոտյան, դուրս է եկել Օդեսայի նավահանգստից, ժամանել է Ստամբուլ։ Մինչ այդ հայտնի էր, որ Ռազոնին հաջողությամբ հաղթահարել է «հացահատիկային միջանցքը»։ Բոսֆորով անցնելուց հետո այն կուղևորվի Տրիպոլի (Լիբանան) նավահանգիստ։