Ադրբեջանը Շուշիում թատրոնի շենք կկառուցի: Այս մասին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովն է հայտարարել: «Չնայած որ Շուշիի գլխավոր հատակագիծը հաստատված է, այնուամենայնիվ, քննարկվում է, թե մշակութային ինչ հաստատություններ են լինելու քաղաքում: Պետք է հաշվի առնել հանգամանքը, որ քաղաքի տարածքն այդքան էլ մեծ չէ, հետևաբար մշակութային հաստատությունների տեղակայման համար օպտիմալ լուծում պետք է գտնենք: Ենթադրելի է, որ այստեղ թատրոնի նոր շենք կկառուցվի»,- ասել է նա:
Նշենք նաև, որ այս օրերին հայկական Շուշիում պաշտոնական Բաքուն կազմակերպել ու անցկացնում է ադրբեջանական սփյուռքի երիտասարդների թվով 3-րդ ամառային ճամբարը: Այն կտևի մինչև օգոստոսի 8-ը: Ճամբարին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, 52 երկրից ներկայացված երիտասադրներ են մասակցում:
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական Շուշին, հիշեցնենք, Ադրբեջանը մշակութային մայրաքաղաք է հռչակել ու լայնածավալ շինարարություն է այնտեղ իրականացնում՝ վերացնելով հայկական մշակույթի ու հոգևոր ժառանգության հետքը:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան