ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Զոհված ազատամարտիկի կին եմ, աղջկաս ամուսնացրել եմ երկու տարի առաջ, բայց իմ իրավունքների մասին տեղյակ չեմ եղել, որ 2000 թվականին հաստատված որոշում կա, որի հիման վրա ընտանիքի անդամներն ամուսնության ժամանակ կարող են հարյուր հազար դրամ միանվագ գումար ստանալ: Ես իրավունք ունե՞մ հիմա դիմել պաշտպանության նախարարությանը, եւ դրա համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:  

Նարինե Սահակյան, 50 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 27.11.2000թ. թիվ 778 որոշման պահանջներից ելնելով` ՀՀ պաշտպանության նախարարի 04.03.2008թ. թիվ 255 հրամանով հաստատված կարգի համաձայն` զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների երեխաների ամուսնության կամ ընտանիքի անդամի մահվան դեպքում տրվում է 100.000 դրամ միանվագ օգնություն, իսկ վճարումը կատարվում է նույն հրամանով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:
Ինչ վերաբերում է քաղաքացու զավակի ամուսնության կապակցությամբ դրամական օգնություն ստանալուն, ապա համաձայն վերը նշված որոշման եւ հրամանով հաստատված կարգի` ամուսնության կամ մահվան դեպքում նախատեսված դրամական օգնության գումարը տրվում է՝ տվյալ տարվա ընթացքում տեղի ունեցած ամուսնությունների կամ մահվան դեպքում քաղաքացու դիմումի համաձայն:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է, որ մինչեւ հիմա դրամական օգնություն չստացած քաղաքացիներն այլեւս հնարավորություն չեն ունենա հետին թվով նշված 100.000 դրամը ձեռք բերել: Հուսանք, որ նախարարության ներկայացրած պարզաբանումը շատերին կօգնի այսուհետեւ նման  դեպքում դիմել ՊՆ-ին:




Լրահոս