Հայաստանի շախմատի կանանց հավաքականը շարունակում է հաղթանակների շարքը Համաշխարհային Օլիմպիադայում:
Կանանց ընտրանին Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում մրցեց Անգլիայի հավաքականի հետ և առավելության հասավ 3,5-0,5 հաշվով: Հաղթանակ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, իսկ Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան:
Նախորդ 5 տուրերում ազգային թիմը 4 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա, Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա) և զիջել էր Էստոնիային:
Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը: