ՀԱՐՑ. Վերաքննիչ դատարանի վճռի կամ դատավճռի բողոքարկման համար ի՞նչ է պետք անել: Պետտուրք մուծո՞ւմ են, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե դատավճիռը քրեական գործով է, այդ դեպքում պետտուրք չի մուծվում: Եթե քաղաքացիական տնտեսական գործերով է, պետտուրք մուծվում է: Եթե դատավճիռ է, ապա դատավճիռը կայացվում է քրեական գործերով, այդ դեպքում քաղաքացին իրավունք ունի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք բերել, մինչեւ օրինական ուժի մեջ մտնելը: Եթե քաղաքացին համաձայն չէ վերաքննիչ դատարանի կայացրած որոշմանը, ապա կարող է վճռաբեկ բողոք բերել: Դա քրեական գործերով, եւ այդ դեպքերում դատավճիռների բողոքարկման հետ կապված պետտուրք չի նախատեսվում: Իսկ ինչ վերաբերում է վճիռներին, ապա վճիռները կայացվում են քաղաքացիական, տնտեսական, վարչական գործերով: Եթե քաղաքացին դատարանի հետ կապված վճռի հետ համաձայն չէ, ապա նա բերում է վերաքննիչ բողոք: Սակայն այստեղ արդեն նախատեսվում է պետտուրք, օրինակ` եթե քաղաքացիական գործերով աշխատանքի վերականգնման եւ նման խնդիրներով է, այդ դեպքում պետտուրքը 4000 դրամ է: Եթե հանկարծ գույքային է, արդեն այդ գումարի երկու տոկոսն է պետտուրք մուծում: Եթե առաջին ատյանի վճռին համաձայն չէ, վերաքննիչ բողոք է արդեն բերում, երբ գումարային խնդիրներ են, դրա երեք տոկոսն է վճարում պետտուրք: Նույնը նաեւ վճռաբեկ բողոք բերելու դեպքում է: Իսկ եթե գույքային չէ, բայց համաձայն էլ չէ առաջին ատյանի դատարանի վճռին, ապա վերաքննիչ բողոք բերելու համար երեք տոկոսի չափով է պետտուրք մուծում: Եւ որպես կանոն, եթե ոչ գույքային է, վերաքննիչ բողոք բերելիս պետտուրքը 20.000 դրամ է կազմում: Բոլոր դեպքերում պետտուրք նախատեսվում է քաղաքացիական, տնտեսական, վարչական գործերով, իսկ քրեական գործերով բողոք բերելու համար որեւէ տուրք չի նախատեսվում: Եթե քաղաքացուն ավելի մանրամասն է հետաքրքրում, նա պետք է ավելի կոնկրետ հարցը տա, որ ես կարողանամ հենց դրա մասին խոսել:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման դատական վճռով, եթե մանավանդ դրամական հայցապահանջ են ներկայացնում, սովորաբար այնքան մեծ գումարային չափ են արձանագրած լինում, որ հայցվոր կողմը ոչնչի առաջ կանգ չի առնում նպատակին հասնելու համար: