Գերմանիայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցառումների ծրագրեր է ներկայացրել գալիք աշնան եւ ձմռան համար: Ակնկալվում է, որ ցուրտ սեզոնին վիրուսային վարակների թիվը կրկին կաճի, հայտնում է Reuters-ը:
Ամբողջ Գերմանիայում հոկտեմբերից մինչեւ ապրիլի սկիզբը ինքնաթիռներում, գնացքներում եւ ավտոբուսներում երկար ուղեւորությունների ժամանակ դիմակներ կրելը պարտադիր կլինի: Դիմակ կրելը եւ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք ներկայացնելը կկիրառվի հիվանդանոցների, ծերանոցների եւ նմանատիպ հաստատությունների նկատմամբ։
Շատ այլ կանոններ անհատապես կկիրառվեն 16 շրջանների կողմից՝ կախված նրանից, թե որքան արագ է վիրուսը տարածվում իրենց տարածաշրջաններում։ Դա կարող է հասարակական տրանսպորտում, հինգերորդ եւ ավագ դպրոցներում եւ փակ հանրային միջոցառումների ժամանակ դիմակներ կրելու րեժիմ ենթադրել։