ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ողջունել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման բանաձեւի ընդունումը եւ հայտարարել Է, որ կստորագրի դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության մասին փաստաթղթերը, տեղեկանում Է «Արմենպրես»-ը:
Նույն օրն ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն ընդունել Է բանաձեւ դաշինքին Ստոկհոլմի եւ Հելսինկիի անդամակցության մասին: Ամերիկյան օրենսդրության առանձնահատկություններին համապատասխան վավերացման ընթացակարգն անմիջականորեն կատարում Է երկրի նախագահը, Սենատը տալիս Է դրա համաձայնությոնը:
Բայդենը ողջունել Է Կոնգրեսի վերին պալատի քվեարկության արդյունքները՝ ուշադություն հրավիրելով այն բանին, որ Սենատի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին տվյալ արձանագրությունների քննարկաման գործընթացը եղել Է ամենաարագը 1981 թվականից ի վեր:
«Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը դաշինքին Էլ ավելի կամրապնդի ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգությունը եւ կխորացնի անդրատլանյան գործընկերությունը: (…) Ես անհամբերությամբ եմ սպասում այն բանին, որ ստորագրեմ (ՆԱՏՕ-ին) Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության (…) մասին արձանագրությունները»,- ասված Է Միացյալ Նահանգների ղեկավարի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: