Արտոնյալ պայմաններ. Կառավարությունն Հանրային հեռուստաընկերությանն ազատեց 308 մլն դրամ բյուջե վճարելու պարտավորությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրը որոշել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն ազատել 2021 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջեի նկատմամբ առաջացած 308 մլն 664 հազար դրամ շահութաբաժնի վճարումից: Մեզ հայտնի դարձավ, որ նշված գումարով թարմացվելու են արտոնյալ կարգավիճակում գտնվող պետական այս հիմնարկի նկարահանման տաղավարները:

ArmLur.am-ը պարզեց, որ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել շահութաբաժինը չվճարելու առաջարկություն` «Առաջին» լրատվական ալիքի «Լուրեր» լրատվական թողարկումների և հասարակական-քաղաքական ուղղվածության հաղորդաշարերի նկարահանման տաղավարների տեխնիկական վերազինման ու դեկորացիաների ձեռքբերման համար:

Ավելին, նորացվելու եւ փոփոխվելու է նաեւ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման տաղավարը, քանի որ նկարահանումները իրականացվում են 2018 թվականին ձեռքբերված դեկորացիաներով ձևավորված տաղավարներում։

Ս.Հ.




Լրահոս