Armenian text to speach

Յուրի Սաքունցը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ՝ ճկույթով քաշելով գնացքի երկու վագոն՝ 65 տոննա կշռով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի Էլ. հավաքակայանն այսօր բազմամարդ էր։ Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտեն:

«Աշխարհի բազմակի ռեկորդակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ՝ ճկույթով քաշելով գնացքի երկու վագոն, 65 տոննա կշռով։ Սաքունցը գերազանցեց փետրվար ամսին իր իսկ սահմանած ռեկորդը՝ մեկ վագոն 33 տոննա։

Շնորհավորում ենք ռեկորդակրին՝ մաղթելով ոգու ամրություն, նորանոր նվաճումներ ու վերելքներ»,-ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս