ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծում Է, որ Եվրոպայի ներկայիս վիճակն ամենավտանգավորն Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր: Այս տեսակետը նա շարադրել Է օգոստոսի 4-ին Ուտյոյա կղզում Նորվեգիայի Աշխատանքային կուսակցության երիտասարդական թեւի ամառային ճամբարի մասնակիցների առջեւ ելույթի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրոպան գտնվում Է ամենավտանգավոր դրության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, եւ ՆԱՏՕ-ն ձգտում Է կանխելու Ուկրաինայի հակամարտության վերածումը մեծ պատերազմի»,- ասել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:
Նա հավելել Է, որ «Ուկրաինայում տեղի ունեցողը սարսափելի Է, բայց շատ ավելի վատ կլինի, եթե Եվրոպայում պատերազմ սկսվի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, ուստի դաշինքի պետություններն Ուկրաինայն օգնում են զենքով, փողով, սարքավորումներով, բայց նրանց զինվորները չեն մտնում այդ երկրի տարածք», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: