Գնաճը Բելգիայում հասել Է գրեթե 10 տոկոսի, սա ռեկորդ Է 1997 թվականից ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 4-ին հաղորդում Է La Libre Belgique-ը՝ վկայակոչելով գների հսկման ծառայությանը:
1997 թվականից, երբ սկսվել են եվրոպական միության Eurostat վիճակագրական ծառայության մեթոդաբանական հաշվարկները, Բելգիայում առաջին անգամ գնաճի միջին մակարդակն ապրիլից մինչեւ հունիս գրանցվել Է 9,9 տոկոս:
Գնաճը երկրում բացատրում են գլխավորապես Էներգիայի գների կտրուկ բարձրացմամբ. երկրորդ եռամսյակում՝ 64,3 տոկոս:
Բայց 2021 թվականի վերջից, գրում Է հրատարակությունը, բարձրանում են նաեւ մյուս բոլոր մթերքների գները: Այսպես, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում այն պարենային ապրանքների համար կազմել Է 6,5 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: