«Ռոմայի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Մարսել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական «Մարսելը» համաձայնության է հասել իտալական «Ռոմայի» հետ ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուի տեղափոխության հարցում, հաղորդում է twitter.com/nicoschira-ն։

«Մարսելը» կվարձակակլի 29-ամյա ֆուտբոլիստին, իսկ հաջորդ ամռանն իրավունք կունենա գնել նրա տրանսֆերը 10 միլիոն եվրոյով։

Անցած մրցաշրջանում Վերետուն պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 50 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Transfermarkt.com-ը Վերետուի տրանսֆերային արժեքը գնահատում է 17 միլիոն եվրո։




Լրահոս