ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչությունը 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացրել է պետական պաշտոնի հավակնող 261 անձի բարեվարքության ուսումնասիրություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը հարցուպատասխանի ձեւաչափով ներկայացրել է կատարված աշխատանքը։

 

2022 թվականի առաջին կիսամյակում Հանձնաժողովի կողմից իրականացվել է պետական պաշտոնի հավակնող 261 անձի բարեվարքության ուսումնասիրություն, ինչի արդյունքում համապատասխան մարմիններ է ներկայացվել 257 խորհրդատվական բնույթի եզրակացություն: 4 անձի վերաբերյալ իրականացվել է բարեվարքության ուսումնասիրություն, սակայն բարեվարքության խորհրդատվական բնույթի եզրակացություններում անձանց բարեվարքության վերջնական գնահատական չի տրվել վերջիններիս կողմից ներկայացված հարցաթերթիկներում էական հանդիսացող տվյալների բացակայության պատճառով:

261 եզրակացությունից 149-ը եղել են դրական, 29-ը՝ բացասական, 78-ը՝ դրական վերապահումով: 1 անձի վերաբերյալ որոշում չի կայացվել Հանձնաժողովի անդամների ձայների հավասար բաշվելու հետեւանքով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված բարեվարքության եզրակացությունների արդյունքներով համապատասխան ցուցակներում թեկնածուներին ընդգրկելու վերաբերյալ տվյալներն ամբողջական ամփոփված չեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանձին դեպքերում ցուցակների համալրման նպատակով հարցազրույցներ դեռեւս չեն իրականացվել։

Ներկայացված եզրակացություններից 34-ը վերաբերում են Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածուներին, 14-ը՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորների թեկնածուներին, 20-ը՝ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորների թեկնածուներին, 45-ը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, 100-ը՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց, 15-ը՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկվել հավակնող դատախազի թեկնածուներին, 1-ը՝ Գլխավոր դատախազի թեկնածուին, 32-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման պաշտոններում նշանակվել հավակնող թեկնածուներին:

Թեկնածուների բարեվարքության վերաբերյալ դրական վերապահումով եզրակացություններ հիմնականում ներկայացվել են հետեւյալ դեպքերում.

բարեվարքության հարցաթերթիկում եւ հայտարարագրերում ներկայացված տվյալների, ինչպես նաեւ հանձնաժողովին հասանելի այլ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների համադրման արդյունքներով դուրս են բերվել թեկնածուների գույքային դրության վերաբերյալ որոշակի անհամապատասխանություններ, որոնք առանձին-առանձին թեեւ որպես բացասական գործոն չեն դիտարկվել, սակայն իրենց համակցության մեջ ձեւավորել են թեկնածուի եւ նրա ընտանիքի անդամի գույքային դրության վերաբերյալ անարժանահավատություն եւ ռիսկ։ Միաժամանակ, բոլոր այն դեպքերում, երբ արձանագրված գույքային անհամապատասխանությունների վերաբերյալ թեկնածուների ներկայացրած պարզաբանումները չեն փարատել հանձնաժողովի մոտ առկա մտահոգությունները, բայց նաեւ բավարար չեն եղել բացասական գնահատականի ձեւավորման համար, հանձնաժողովը դրանք նույնպես գնահատել է որպես բարեվարքության գնահատականի վրա ազդող գործոն:

Թեկնածուների բարեվարքության վերաբերյալ  բացասական եզրակացություններ հիմնականում ներկայացվել են հետեւյալ դեպքերում.

թեկնածուների՝ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու եւ դրանց վերաբերյալ բարեվարքության հարցաթերթիկում տվյալներ չներկայացնելու դեպքում, հատկապես հաշվի առնելով կարգապահական տույժերի քանակը, խախտման բնույթը, տույժի խիստ տեսակը, ինչպես նաեւ կարգապահական տույժերը վերջին տարիներին կիրառված լինելու հանգամանքները, հանձնաժողովի կողմից գնահատվել են որպես բարեվարքության գնահատականի վրա ազդող գործոն։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից արդեն իսկ իրականացվում է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերլիազորների թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն, ինչի արդյունքում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ են տրամադրվում թեկնածուների վերաբերյալ: Միաժամանակ, «Հակակոռուպցիոն կոմիտեի» մասին օրենքի կարգավորումներին համապատասխան՝ առաջիկայում կիրականացվի նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների բարեվարքության ուսումնասիրություն:

 

 

 

 

2022-2023 ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է 2022-2023 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների արդյունքները, ամփոփիչ տվյալները, անդրադարձել հեռակա ուսուցմամբ ընդունելության կարգի փոփոխությանը:

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանի իրազեկմամբ՝ 2022-2023 ուստարվա ընդունելության քննություններն ավարտվել են. ամփոփվել են հիմնական եւ լրացուցիչ փուլերը:

«Այս տարի միասնական քննությունները բոլոր բուհերում սահմանված են եղել միասնական չափանիշներով՝ 2 միասնական քննության պարտադիր պահանջով, ինչպես նաեւ նույն մասնագիտությունների համար նույն մուտքային պայմաններով»,- ներկայացրել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը:

Բանախոսը ներկայացրել է այս տարվա ընդունելության քննությունների ընդհանուր պատկերը՝ վիճակագրական տվյալներով: Բուհերին հատկացված էր 22.000 տեղ՝ պայմանավորված ՀՀ-ում գործող բուհերի լիցենզավորված տեղերի քանակով: Այս տարի հայտագրված դիմորդների թիվն էր՝ 13.887, որից միասնական քննություններին մասնակցել է 11.587-ը, բուհ ընդունվել է 9729 դիմորդ, որից 1670-ը՝ անվճար:

Թափուր է մնացել 14.158 տեղ, որից 13.900՝ վճարովի, 258-ը՝ անվճար:

Ըստ բանախոսի՝ թափուր տեղերը հիմնականում ոչ պետական բուհերում են, որոնց հատկացված է եղել 7500 տեղ, որից համալրվել է 131-ը:

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ամենաշատ դիմորդների թվով առաջնագծում էին մի քանի հիմնական մասնագիտություններ՝ Իրավագիտություն, Բուժական գործ, Միջազգային հարաբերություններ, Հանրային կառավարում, Կիրառական մաթեմատիկա եւ այլն: Նախորդ տարվա համեմատ՝ կրկին թափուր են մնացել մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայում պահանջարկ ունեն, առաջնային են, սակայն ցածր գրավչություն ունեն, եւ նույնիսկ անվճար տեղերի համար դիմողներ չեն եղել: Դրանք հիմնականում բնագիտական մասնագիտություններն են՝ Քիմիա, Աշխարհագրություն, Երկրաբանություն, Քիմիական տեխնոլոգիաներ»,- իրազեկել է Լուսինե Գրիգորյանը:

 




Լրահոս