ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Բախվել են Ford Transit մակնիշի եւ Scania մակնիշի բեռնատարը: Բախման հետեւանքով Ford Transit-ը հայտնվել է «ԳԱԻ պոստի» դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված մայթին, իսկ Scania-ն էլ բախվել է բետոնե արգելապատնեշին ու էլեկտրասյանը՝ մասամբ վնասելով սյունը եւ կոտրելով նրա վրա տեղադրված էլեկտրական լամպը։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ իրավական ակտի հիման վրա է իրականացվում խնամատար ընտանիք երեխաներին դաստիարակության հանձնելու գործընթացը:

Սաթենիկ Յավրյան (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետությունում երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպվում է ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 13-ին հաստատված «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը եւ դաստիարակությունը խնմատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման եւ վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը եւ չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 751-Ն որոշման համաձայն:

ՀՀ աշխատանքի  եւ սոցիալական հարցերի նախարարության

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը խնամատարություն իրականացնելու նպատակով դիմում է իր բնակության վայրի աշխատակազմ՝ դիմումում համաձայն N 2 ձեւի նշելով խնամատարության նպատակով հայցվող երեխաների թիվը, սեռը, նվազագույն եւ առավելագույն տարիքը եւ խնամատարության տեսակը: Մեկից ավելի երեխայի խնամատարություն իրականացնելու ցանկության դեպքում սույն կետում նշված տեղեկությունները յուրաքանչյուր երեխայի համար լրացվում են առանձին:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որո՞նք են խնամատարության սահմանված ժամկետները:

Աննա Մինասյան (31 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Խնամատարությունը կարող է լինել կարճաժամկետ եւ երկարաժամկետ մինչեւ երեխայի չափահաս դառնալը:

Կարճաժամկետ խնամատարությունը կիրառվում է մինչեւ մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում` եւս մեկ ամիս երկարաձգելու հնարավորությամբ, եթե սույն օրենսգրքով առավել սեղմ ժամկետ նախատեսված չէ։ Կարճաժամկետ խնամատարության ժամկետի ավարտից հետո, եթե հնարավոր չէ երեխային վերադարձնել կենսաբանական կամ խնամակալի ընտանիք, իսկ խնամատար ընտանիքը պատրաստ է շարունակել երեխայի խնամքը եւ դաստիարակությունը, ապա նախապատվությունը տրվում է նույն ընտանիքում խնամատարության ժամկետը երկարաձգելուն:

Երկարաժամկետ խնամատարությունը կիրառվում է մեկ տարի եւ ավելի ժամկետով: Երկարաժամկետ խնամատարության պայմանագրի երկարաձգում թույլատրվում է, եթե երեխայի վերադարձն ընտանիք կամ երեխայի որդեգրումը կամ խնամակալությունը (հոգաբարձությունը) հնարավոր չէ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում է ընտրված երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպելու մասին դրական եզրակացություն՝ ելնելով երեխայի լավագույն շահերից: Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը կազմակերպելու մասին եզրակացությունը կազմելուց հետո աշխատակազմը՝

1) մեկ աշխատանքային օրվա ժամկետում այդ եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրում է տեղեկատվական համակարգ, որը մուտքագրելու պահից առցանց դիտման իրավասությամբ հասանելի է լիազորված պետական մարմնին,

2) երեք աշխատանքային օրվա ժամկետում այդ եզրակացության մեկական օրինակներն առձեռն կամ փոստային կապի միջոցով՝ պատվիրված նամակով, տրամադրում է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձին եւ երեխայի բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին:




Լրահոս