Լուսանկարներ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղի ունեցած ողբերգական վթարներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննություն է տարվում՝ Երևան-Իջևան ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 19։50-ի սահմաններում, Արարատի մարզի 42-ամյա բնակիչը հիշյալ վայրում վարելով «Lexus» մակնիշի ավտոմեքենան՝ բախվել է գազալիցքավորման կայանում լիցքավորվող «Opel» ու «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաներին, ապա՝ բետոնյա պատնեշին, ինչի հետևանքով 42–ամյա վարորդը մահացել է, իսկ մեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Կատարվում է նախաքննություն։

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Մարագարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, 42-ամյա տղամարդը, վարելով «Mitsubishi» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, հիշյալ վայրում կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով մեքենայի ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ և գիտակցության չգալով՝ բժշկական կենտրոնում մահացել է։

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են քննչական և վարութային գործողություններ։

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս