«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված գեներալ-մայորի քրեական վարույթով ԱԱԾ-ն կրկին հիշել է ԶՈՒ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին եւ հարցաքննության հրավիրել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել ու հարցաքննել ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սույն քրեական գործով շոշափվել է նաեւ բանակին զենք մատակարարող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի անունը՝ մարդ, որը վերջերս դուրս եկավ բանտից:
Ի դեպ, նա պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակը դեռ շարունակում է պահպանել: Իսկ թե այս քրեական գործով ինչ կապ ու կարգավիճակ կունենա, «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի առաջիկայում:
Մանրամասները՝ տեսանյութում