
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, խարդախության, հարկերից խուսափելու, խուլիգանության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ընտանեկան բռնության ու ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: