
Հուլիսի լույս 28-ի գիշերը մայրաքաղաքի Արաբկիր համայնքի մի քանի փողոցներում գողություններ էին եղել։ Բակունցի, Գյուլբենկյան, Արամ Խաչատրյան փողոցներում և Կոմիտասի պողոտայում կայանված մեքենաներից հափշտակել էին կողային հայելիներ, իսկ մի մեքենայի սրահից՝ անձնական իրեր։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով և դեպքի վայրերի զննություններով պարզվեց, որ բոլոր գողությունները նույն մարդու ձեռքի գործն են։
Ճշտվեց կասկածվողի ինքնությունը, ապա ձեռնարկվեցին ծավալուն միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Հուլիսի 30-ին մայրաքաղաքի 28-ամյա բնակիչը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու ներկայացվեց քննչական ստորաբաժանում։
Գողոնը հայտնաբերվել է։
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են
Մանրամասները՝ տեսանյութում։