Կոռնիձորցի 73-ամյա Արմեն Խաչատրյանին ArmLur.am-ը հանդիպեց Երեւանում: Կոռնիձորցի Արմենը մեզ հետ զրույցում ափսոսանքով նկատեց, որ գյուղում կան բնակիչներ, որոնք անասնակեր չունենալու պատճառով ստիպված են լինում մորթել իրենց անասունները: Պարզվում է՝ կոռնիձորցիները չեն կարողանում հասնել իրենց արոտավայրեր:
«Այն ժամանակ հնարավորություններ կար. «թուրքի հանդ» կոչվող տարածքով անասունները գնում էին, արածում ու գալիս էին: Հիմա էդտեղ պոստ է դրած, թույլ չեն տալիս, վերջացավ, որ մեր անասունները գնան մեր արոտավայրերը, արդեն դժվարացել է: Անասունների քանակը պակասել է. այն ժամանակ եթե ամեն տուն պահում էր 4-5 անասուն, ապա հիմա պահում է մեկ կով: Պահելը դժվարացել է: Երիտասարդները հեռանում են գյուղից»,- ներկայացրեց կոռնիձորցի Արմեն Խաչատրյանը:
Մեր զրուցակցի խոսքով, Կոռնիձորում վիճակը հիմա հանգիստ է, իսկ բնակիչները վախեցած չեն: Բայց կոռնիձորցին ավելի շատ զայրանում է իշխանությունների վրա՝ նկատելով, որ Կոռնիձորում երիտասարդությունը պակասում է, իսկ Երեւանը՝ ծաղկում:
«Մեր գյուղը երեք կողմով շրջապատված է թուրքերով, միայն՝ մի կողմով է, որ միացված է Տեղ գյուղին: Վախենանք, չվախենանք, այդպես է, մեր գյուղն է, մեծ գյուղ է, բայց ասեմ՝ գնալով պակասում են երիտասարդները գյուղում, դա էլ Նիկոլի սխալն է, այդ ձեւ չի կարելի, ամեն ինչը կենտրոնացնում են Երեւանում»,- մտահոգվեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան