
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի՝ ամուրյան վագր:
Այգու ֆեյսբուքյան էջում նշված է, որ կենդանին ծնվել է Երևանում:Այս արու վագրը դեռ 1 տարեկան էլ չկա։
Վագրին պահել և խնամել է անհատ անձ, իսկ երբ կենդանին մեծացել է, և դժվարացել է նրա խնամքի պայմանները՝ տեղափոխվել է այգի։
Ամուրյան վագրն առայժմ գտնվում է կարանտինային ռեժիմում։ Դրանից հետո կտեղափոխվի ապրելու այգու մյուս վագրի հարևանությամբ։