Շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ և գլխավորում է աղյուսակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը նախորդ տուրից հետո միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, մրցել է ԱՄՆ հավաքականի հետ և ոչ-ոքի խաղացել:

Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ են տարել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցել է Ֆաբիանո Կարուանայի հետ և 57-րդ քայլին հաղթանակի հասել, իսկ Հովհաննիսյանը առավելության է հասել Սեմ Շենքլանդի նկատմամբ՝ ոչ-ոքի պարգևելով Հայաստանի թիմին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սև խաղաքարերով մրցել է Ուեսլի Սոյի հետ և պարտություն կրել, Սամվել Տեր-Սահակյանն էլ զիջել է Լեյներ Դոմինգես Պերեսին:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում, բաց է թողել այս հանդիպումը:

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5: 1,5):

Արման Փաշիկյանի գլխավորած թիմը 13 միավորով միանձյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։




Լրահոս