ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա գրառումներ է արել թվիթերյան իր էջում։
Նա նշել է. Այսօր զրուցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ես կոչ եմ արել շարունակել զսպվածությունը և ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի հետ՝ առկա խնդիրները լուծելու համար։
Հավաստիացրել եմ Իլհամ Ալիևին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել և նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։