
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 5-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, բաժին է բերվել և ձերբակալվել 29-ամյա Ռոբերտ Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ կալանք: