ԱՄՆ-ի «Մահվան հովիտ» ազգային պարկի բոլոր ճանապարհները փակ են ջրհեղեղի պատճառով, հարյուրավոր մարդիկ չեն կարող դուրս գալ տարածքից։ Այս մասին օգոստոսի 6-ին հայտնել է ԱՄՆ Ազգային պարկի ծառայությունը։
Ջրի մակարդակի բարձրանալու հետևանքով ջրածածկ է եղել ավելի քան 60 ավտոմեքենա: Անձրևները քշել են ասֆալտաշերտը, երթևեկելի հատվածում առաջացել են թաց ավազի կույտեր։
Կալիֆորնիայի տրանսպորտի վարչությունում նշել են, որ այգուց արևելք՝ դեպի մայրուղի ճանապարհ բացելու համար կպահանջվի չորսից վեց ժամ, որը թույլ կտա այցելուներին և անձնակազմին լքել ազգային պարկը: