Հայտնի է կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի հավաքականի վերջնական կազմը, որը օգոստոսի 10-ից 21-ը Թուրքիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
ArmSport. am-ի հաղորդմամբ՝ եվրոպական ստուգատեսին Հայաստանը կներկայացնի 15 տղա և 5 աղջիկ:
Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում Էրիկ Ապերյանը, 44կգ –ում Սարգիս Թառլոյանը: 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Արսեն Դարբինյանը, 50-ում Տիգրան Հովսեփյանը , 52-ում Մարտին Սահակյանը:
54 կգ քաշային կարգում ելույթ կունենա Ալեքս Պետրոսյանը, 57-ում Ալեն Ստեփանյանը, 60-ում Արտյոմ Ստեփանյանը: 63 կգ քաշային կարգում մեր երկիրը կնեկայացնի Գագիկ Խաչատուրյանը, 66-ում Սամվել Սիրամարգյանը, 70-ում Հրաչ Խաչատրյանը: 75-կգ քաշային կարգում ներկայացված կլինի Հայկ Ղահրամանյանը, իսկ 80-ում Րաֆֆի Խաչատրյանը:
Աղջիկների պայքարում հիմնականում ներկայացված կլինեն փոքր քաշային կարգերում: 38 կգ քաշային կարգում ներկայացված կլինի Լիաննա Ժամհարյանը, 40 կգ-ում Անի Մխիթարյանը, 42 կգ–ում Համեստ Աֆրիկյանը, 44 կգ-ում Անահիտ Հարությունյանը և 54 կգ-ում Էլեն Պապյանը: