
Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լեռնային Արցախը» հյուրընկալվել է «Նոայի» կողմից և նվազագույն հաշվով հաղթանակ տարել։
Սա թիմի առաջին հաղթանակն էր Հայաստանի Բարձրագույն խմբում։
ArmSport. am-ի հաղորդմամբ՝ «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստները հանդիպման միակ գնդակը հեղինակել են խաղավարտին՝ 89-րդ րոպեին։
Այս հաղթանակի շնորհիվ «Լեռնային Արցախը» առաջին 3 միավորն է վաստակում և զբաղեցնում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Նոան» երկու խաղից հետո ոչ մի միավոր չունի իր ակտիվում և վերջին՝ 10-րդ տեղում է գտնվում։